«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ասում են...

Ասում են...
13.02.2009 | 00:00

...թե այն բանից հետո, երբ նախագահական նստավայր ահազանգ է ստացվել, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է ցած դնել պատգամավորական մանդատները, նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը (անունը չենք հրապարակում) խիստ տագնապած մտել է Սերժ Սարգսյանի առանձնասենյակ և «գուժել» սույն խայտառակ լուրը։ Ի զարմանս «բոթաբերի», նախագահը միանգամայն հանգիստ է ընդունել այն և ասել մոտավորապես հետևյալը. «Է՛հ, ավելի լավ, խորհրդարանը ցրելու լուրջ պատճառ կունենամ»։ Ասում են նաև, թե այս օլիմպիական հանդարտությունն ավելի է տագնապեցրել «բարձրաստիճանին», ով հերթական «բոթը» շտապել է հասցնել այս անգամ արդեն պետության երկրորդ դեմք Հովիկ Աբրահամյանին` աղաչել-պաղատելով վերջինիս` ձեռնարկել բոլոր հնարավոր ու անհնար միջոցները` «Ժառանգությանը» խորհրդարանում պահելու համար։ Դատելով ԱԺ միակ, այսպես կոչված, ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների վերջին հայտարարությունից` Հովիկ Արգամիչն այդ կանխարգելիչ քայլերը գլուխ է բերել բարձր մակարդակով։

Դիտվել է՝ 2282

Մեկնաբանություններ